Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական խոշոր գործարան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Երասխում կառուցվում է 70մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից։

Արտադրամասը 30մ բարձրությամբ ու 16,500քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000տոննա արտադրանք։

Արդեն աշխատում են 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»։