ՀՀ ԱԳՆ-ը ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:

«Խորապես վշտացած  Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարից: Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի մարդկանց վիշտը:

Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորներին շուտափույթ ապաքինման համար»,- ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առնվազն 288 մարդ զոհվել, 850 հոգի տուժել է երկու ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով հնդկական Օդիշա նահանգում։