Վրաստանի վարչապետը և Ուկրաինայի նախագահը Մոլդովայում չեն ողջունել միմյանց

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոլդովայում չեն ողջունել միմյանց։ Այս մասին գրել է Սպուտնիկ Վրաստանն ու տեսանյութ հրապարակել։

Իրակլի Ղարիբաշվիլին և Վլադիմիր Զելենսկին նույնպես Քիշնևում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։