Ասկերան քաղաքում և Խնապատ համայնքում հրշեջ-փրկարարներն ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել

Մայիսի 31-ին ժամը 17:13-ին, «911» ճգնաժամային կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի 2 տուն տեղացած հորդառատ անձրևի պատճառով լցվել է անձրևաջրերով, ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ԱՀ ՆԳՆ ծառայությունը։

Ժամը 17:28-ին տեղեկություն է ստացվել, որ Խնապատ համայնքի բնակելի տներից մեկի նկուղային հարկը լցվել է անձրևաջրով:

Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակիչներին, բնակելի տներում իրականացնելով ջրահեռացման աշխատանքներ։