Եթե Սերժ Սարգսյանը, ըստ քեզ, պատերազմի մասին հայտարարում էր, Նիկո՛լ, ինչո՞ւ շարունակեցիր իշխանազավթումը․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։

«Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հայտարարեց, թե 2018 թվականի ապրիլին, մինչ հեղափոխություն, Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս արել էր և ասել, որ բանակցությունները փակուղում են:

Այս պնդման մեջ կա մի քանի սուտ.

  1. Սերժ Սարգսյանը չի գուժել պատերազմ. նա հայտնել է, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը դեստրուկտիվ է, սակայն միջազգային հանրությունը Հայաստանի կողքին է, և մենք մշտապես պետք է պատրաստ լինենք պատերազմի:
  2. «Հեղափոխությունը» սկսվել էր նախքան Սերժ Սարգսյանի այս ելույթը:
  3. Եթե Սերժ Սարգսյանը, ըստ քեզ, պատերազմի մասին հայտարարում էր, դու, Նիկո՛լ, լինելով ոչնչություն, ինչո՞ւ շարունակեցիր իշխանազավթումը:
  4. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ Հանրապետական խմբակցության հետ հանդիպում ունեցար, Նիկո՛լ, քեզ այդ բոլոր հարցերը՝ Ղարաբաղի, բանակի, մեր անվտանգության հետ կապված տրվել են, դու ինքնահավան ստում էիր, պոռոտախոսում էիր»,- նշել է ՀՀԿ փոխնախագահը

Մանրամասները՝ տեսանյութում