Շատ եմ կարևորում ՄԻՊ հաստատության հետ արդյունավետ փոխգործակցությունը․ Նիդեռլանդների դեսպան

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը հանդիպել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին: Այս մասին տեղեկացնում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։

Դեսպան Սխերմերսը` շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ, ընդգծել է, որ շատ է կարևորում դեսպանության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։