Կան նաև կնիքված փաստաթղթեր․ Արթուր Գրիգորյանը այրվելուց «փրկված» փաստաթղթերից լուսանկարներ է հրապարակել
Տեսանյութերում ամեն ինչ կա և ավելին, մեր կողմից ամեն ինչ ֆիքսվել է: Կան նաև կնիքված փաստաթղթեր: Այս մասին գրառում է կատարել Արթուր Գրիգորյանը՝ հրապարակելով լուսանկարներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երեւում էր, որ Ծիծեռնակաբերդի այգում՝ Հայոց Ցեղասպանությանը թանգարանի մոտ, տարբեր փաստաթղթեր էին այրում: Արթուր Գրիգորյանը դեպքի վայրից տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ պատրաստվում է ոստիկանությանը հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։
Այնուհետև թանգարան-ինստիտուտը հանդես էր եկել պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են: