«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ը հերքում է հրապարակել տարածված տեսանյութի վերաբերյալ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ը անդրադարձել է համացանցում այսօր տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ինստիտուտի աշխատակիցները թանգարանի ետնամասում այրում փաստաթղթեր և լուսանկարներ։

ՀՑԹԻ պարզաբանումը ստորև․

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:

Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել: