Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են

Արտաշատ-Գառնի ճանապարհին վթարի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ։ Տեղեկությունը հայտնում է ըմբշամարտի հավաքականի պաշտոնական էջը։

Հիշեցնենք, որ այսօր բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։Վթարի հետևանքով կա 1 զոհ և 7 տուժած։ Տուժածներից 4-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։ Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։

«Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն»,- ասված է հաղորդագրությունում: