ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռումինիան և Ֆրանսիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի և Ֆրանսիայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Մոլդովայում առաջին համատեղ «Օդային բաստիոն» զորավարժությունները կանցկացնեն։ Այդ մասին «Թելեգրամ» ալիքում հայտնել է Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Ռազմական տեխնիկան Լևսենի անցակետով երկիր կմտնի մայիսի 25-ից մայիսի 27-ը»,- ասվում է հրապարակման մեջ։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ուսումնական միջոցառումները կտևեն մայիսի 20-ից հունիսի 2-ը։

Հանրապետության կառավարության հաղորդմամբ՝ համատեղ զորավարժությունների նպատակը եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի անվտանգության նախապատրաստումն է։ Մոլդովայի քաղաքացիներին զգուշացվել է, որ զորավարժությունների հետ կապված երկրով մեկ պաշտպանական տեխնիկան կտեղափոխվի։