Ռուսական պատժամիջոցները շրջանցելու փորձերի դեմ պայքարը կսրվի. Գերմանիայի կանցլեր

Կուժեղացվեն Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները, կուժեղանա նաև դրանք շրջանցելու փորձերի դեմ պայքարը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նա Դաշինքի արևելյան թևի անվտանգության իրավիճակը բարդ է որակել։

Նրա կարծիքով՝ Պուտինի գործողությունները միայն ամրապնդել են ՆԱՏՕ-ի միասնությունը։ Շոլցը հայտարարել է առաջիկայում Լիտվայում զորավարժությունների անցկացման մասին՝ անընդունելի անվանելով Ուկրաինայի հակամարտության սառեցումը։