Չավուշօղլուն գոհ է Փաշինյանի հայտարարություններից

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն գոհ է դրական է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։  Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, թուրք պաշտոնյան այդ մասին հայտարարել է Անթալիայում։

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք դա դրական ենք գնահատում։ Ադրբեջանը համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել: Եթե Հայաստանը դրական արձագանքի դրան, ապա երկու երկրների միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։ Եվ Թուրքիան նույնպես դրական քայլեր կձեռնարկի այս համատեքստում»,-ասել է նա։