Երբե´ք ու երբե´ք չհանձնվեք, սիրելի շրջանավարտներ

Հայաստանի և Արցախի դպրոցների սիրելի շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի առաջին ինքնուրույն ձեռքբերման` դպրոցական առաջին կրթական փուլը հաջողությամբ ավարտելու համար:

Միշտ հավատացե´ք, որ ձեր ամենամեծ ուժը` ԳԻՏԵԼԻՔՆ է, որով դուք հաղթահարելու եք ցանկացած խնդիր և կյանքում հաղթող եք դուրս գալու ամեն հարցում: Թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքներն ու նպատակները: Շատ շուտով, դու´ք եք լինելու Հայրենիքի տերն ու պատասխանատուն: Եղե´ք հաջողակ, հաստատուն, անվարան, ազնիվ ու քաջ` կյանքի բոլոր ճանապարհներին:

Հիշե´ք, որ դուք Աստծո կողմից ստեղծված հինավուրց ու հարուստ արժեքներով ՀԱՅ ԱԶԳ-ի մաքրամաքուր զավակներն եք: Երբե´ք ու երբե´ք չհանձնվեք ոչ մի բարդության առջև:

Աստված պահապան ձեզ ու ձեր ընտանիքներին:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից