ԱՄՆ-ը և դաշնակիցները խոստանում են Ուկրաինային 65 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել
Միացյալ Նահանգները և Ուկրաինային աջակցության կոնտակտային խմբի մյուս երկրներն այս ասոցիացիայի գոյության ընթացքում պարտավորվել են Կիևին տրամադրել 65 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը խմբի նիստում։ Գրում է «Ինտերֆաքսը»:
Նա ընդգծել է, որ ապագայում Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու համար «մեզ անհրաժեշտ կլինի ավելի շատ ջանքեր գործադրել, ստեղծագործական ուղիներ փնտրել՝ զենքի արտադրության մեր կարողությունները մեծացնելու համար»։ Միաժամանակ, Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները շարունակում են վճռական լինել՝ շարունակելու օգնել Ուկրաինային։