Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում նախատեսված Եվրոպական քաղաքական համաժողովի շրջանակներում։ Այս մասին «Ֆրանս Պրես» գործակալությանն ասել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան։

Հիշեցնենք, որ հունիսի մեկին Քիշնևում սպասվում է Ալիևի ու Փաշինյանի հանդիպումը, որին մասնակցելու են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք հույս ունենք, որ հունիսի մեկին վերջապես կկնքվի խաղաղության պայմանագիրը։ Սա պատմական պահ է»,-ասել է նա։