ՀԱՊԿ ՊՆ ղեկավարները հաստատել են հավաքական անվտանգության ուժերի համատեղ պատրաստման 2024 թ. պլանը

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդը հինգշաբթի Մինսկում կայացած նիստում հաստատել է կազմակերպության հավաքական անվտանգության ուժերի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների ձևավորման համակարգի համատեղ պատրաստման 2024 թ. պլանը, տեղեկացրել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

Մամուլի ծառայության տվյալներով՝ հաստատվել է մինչև 2030թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների ձևավորման համատեղ պատրաստման միջոցառումների ցանկը, որը հիմք է ՀԱՊԿ շրջանակում համատեղ պատրաստվածության միջոցառումների ամենամյա պլանավորման համար։

«Պաշտպանության նախարարների խորհուրդը նաև ընդունել է որոշում ՀԱՊԿ 2023թ. հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների ձևավորման համատեղ պատրաստվածության պլանում մի շարք փոփոխություններ կատարելու մասին»,- նշվել է հաղորդագրությունում։

Բացի այդ, տեղեկացվել է, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի մասնակիցները անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության իրավական բազաները և նրա մասնակիցներին՝ անվտանգության հավաքական ուժերի գործադրման մասին որոշումների ընդունման օպերատիվության ապահովման համար։