Հիմա ի՞նչ սպասել անգլոսաքսերի այս այցից

Հայաստանում են գտնվում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսը և Պատրիկ Պրայորը: ՄԹ պետնախարարի և Պենտագոնի ռազմական հետախուզության վարչության երկու բարձրաստիճան աշխատակիցների ժամանումը, որոնց առաջադրանքները ներառում են հետախուզական և տեխնիկական միջոցներ հավաքելը, և ՄԹ ու ԱՄՆ ղեկավարությանը ռազմաքաղաքական բնույթի գաղտնի տեղեկատվություն տրամադրելը, որոշակի մտքեր և հարցեր է առաջացնում։

Ի՞նչ համագործակցության մասին են պատրաստվում երեք պրոֆեսիոնալ հետախույզներ խոսել Հայաստանի կառավարության հետ, նկատի ունեմ կառավարչի հայտարարությունը, որն ուղղված է Արցախը հանձնելուն և Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելուն, բավական հետաքրքիր է, թե ինչի կհանգեցնի այս այցը։

Հիմա ի՞նչ սպասել անգլոսաքսերի այս այցից, պատասխանեմ հայտնի Իռլանդական մի ասացվածքով. «Եթե ​​երկու հարևան կռվում են, նշանակում է, որ երեկ նրանցից մեկի տանը գիշերել է անգլիացի», սպասեք տարածաշրջանում սրացումների…

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից