Չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել բողոքից․ հայտարարեց Փաշինյանը

«Ոչ, չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել բողոքից»,-այսօր ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աշոտ Փաշինյանին «առևանգելու գործին»։

Նրա խոսքով, տեղի ունեցածի վերաբերյալ խոսակցության ժամանակ իր որդին ներկայացրած փաստարկներով զրկել է իրեն նման կոչով դիմելու հնարավորությունից։

«Ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ, երբ վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ նրա հետ զրուցում էի,  նա ասում էր, որ ամբողջ նպատակն ու խնդիրն այն չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին»,-ասաց նա։