Հանրապետության հրապարակ տանող փողոցները փակ են

Զոհված զինծառայողների ծնողները բազմաթիվ քաղաքացիների հետ փակեցին Հանրապետության հրապարակ տանող Ամիրյան, Նալբանդյան փողոցները, Տիգրան Մեծի պողոտան՝ ի նշան զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի կալանավորման որոշման դեմ բողոքի։

«Եթե Նիկոլի կնոջ համար իր Աշոտը թանկ է, Գայանեի համար էլ թանկ էր իր Ժորան, որի կյանքը նա նվիրեց, որ Աշոտը այսօր հանգիստ քայլի մեր աչքի առջև։ Խնդրանք քաղաքացիներին՝ ովքեր կարող են, թող գան, կանգնեն մեր կողքին»,-ասաց զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը` Վահիդ Սահակյանը։