Ռուսական ուժերն այսօր լիակատար վերահսկողություն են հաստատել Արտյոմովսկի (Բախմուտ) նկատմամբ․ Պրիգոժին

Ռուսական ուժերն այսօր լիակատար վերահսկողություն են հաստատել Արտյոմովսկի (Բախմուտ) նկատմամբ,  հայտնել է «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում ասել էր․ «Եթե Ուկրաինան կորցնի Արտյոմովսկը (Բախմուտ), ապա օտարերկրյա գործընկերները կփորձեն Կիևին համոզել Ռուսաստանի հետ «անընդունելի փոխզիջումների», իսկ ուկրաինացիները կարող են խաղաղություն պահանջել»։

Նշենք, որ միևնույն ժամանակ ուկրաինական աղբյուրները հերքում են Պրիգոժինի հայտարարությունը՝ պնդելով, որ մարտերը Բախմուտի համար շարունակվում են։