Ժամանակն է՝ հանրային պախարակման էջ բացել․ մարդկանց արարքները չպետք է մոռացվեն․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կա հիմնավոր կարծիք, որ կարող ես ցանկացած ստոր արարք գործել, որը ժամանակի ընթացքում կմոռացվի։

Կարծում եմ ժամանակն է հանրային պախարակման էջ բացել, ասենք Persona Non Grata անվանումով, ձեւավորելով այդ էջի համար հանրային վստահելի խորհուրդ եւ նման անձանց անուններն ու գործերն այնտեղ գրանցել։

Ժամանակը չպետք է օգնի, որ այդ մարդկանց արարքները մոռացվի, մինչեւ դրանց համար պատասխան տալու ժամանակը գա»։