Փակ է լինելու Պարզ լիճ տանող ճանապարհը

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լիճ տանող ճանապարհը մայիսի 20-ին ժամը 07.00-15.00-ն փակ է լինելու:

Այս մասին տեղեկանում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից:

«Այդ հատվածում անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը»,- ասված է հաղորդագրության մեջ: