Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն հաջորդ շաբաթ

Հաջորդ շաբաթ կհանդիպեն ՀՀ-ի , Ադրբեջանի ու ՌԴ-ի փոխվարչապետները։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքները։

«Հաջորդ շաբաթ տեղի կունենա փոխվարչապետների գլխավորած խմբի նիստը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։ Հուսանք՝ դրական արդյունք կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնության»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։