Ի՞նչ է քննարկել անհայրենիքը 4 ժամ շարունակ` դիմացը ոչինչ չստանալով

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Ի՞նչ է քննարկել անհայրենիքը 4 ժամ շարունակ` դիմացը ոչինչ չստանալով:

Մի հուսադրող թեզ անգամ եթե լիներ, կառավարության տարածած տեքստում ու նիկոլապատկան կայքերում հիմա թմբկահարելիս կլինեին: Պատահական չէր նաև ԱԽՔ-ի հարցազրույցի այսօրվա լայն շրջանառումը, ըստ որի` նորից արձանագրում են, ոչ մի միջազգային երաշխիք Հայաստանն այսօր չունի:

Ճիշտ են նկատել ժամանակին, որ սրա վզից թոկը գցած տանում են այս ու այն կողմ, իսկ արդյունքում, ամեն անգամ Արցախից ու Հայաստանից պակասում է մի նոր շանս ու հեռանկարի հույս»: