Թուրքիան երբեք չի ցանկացել ՀՀ հետ հարաբերությունները լավացնել, վստա՞հ եք՝ դա օգուտ կբերի. Բազմաբերդցու հարցը՝ Փաշինյանին

Մեր ֆունդամենտալ պխրոբլեմներից մեկն այն է, որ մենք մեզ տարածաշրջանում օտար ենք համարում: Այս մասին Ներքին Բազմաբերդ գյուղում աշակերտների հետ հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե ինչքանով է վստահ, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը մեզ օգուտ կբերի, պատմությունից հենց դա է պետք դաս քաղել, որ Թուրքիան երեբեւիցե չի ցանկացել, որ Հայաստանի հետ հարաբերությունները լավացնել ու երբեւիցե չի ցանկանան դա անել, փոխանցում է News.am-ը:

«Մեր ֆունդամենտալ պխրոբլեմներից մեկն այն է, որ մենք մեզ տարածաշրջանում օտար ենք համարում: Այսինքն մենք այստեղ միջավայրի հետ ավելի շատ պրոբլեմներ ունենք, քան ներդաշնակություն: Եւ սա օգտագործվում է մեր դեմ եւ միջավայրի կողմից եւ արտամիջավայրի կողմից: Մեր խնդիրը էսա, որ մենք ապրենք իրական կյանքով, սիրենք մեր իրական հայրենիքը, որի տարածքը շատ կոնկրետ է մեզ համար եւ մենք պատասխանատու զգանք այդ հայրենիքի համար: Կոնկրետացնենք եւ այդ կոնկրետացվածությունը մեր պաշտպանվածությունը կմեծացնի, բայց փաստ չի, որ ուրիշները դրա հետ կհամաձայնվեն»,- ասել է նա: