Նարեկ Բաղդասարյանի հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Նարեկ Բաղդասարյանի հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18։00-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

«Հայրենիքի համար մայիսի 12-ին կյանքը զոհաբերած մեր հերոսի՝ Նարեկ Բաղդասարյանի հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18։00-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 14-ին ժամը 13:00-ին Գառնիի ազատամարտիկների գերեզմանատանը»,- նշված է մարզպետարանի էջում:

Հիշեցնենք, մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին խախտել է Սոթքի ուղղությամբ հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:
Ժամը 16:50-ից մինչև 21։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի, Սոթքի և Վերին Շորժայի հատվածում՝ կիրառելով նաև հրետանի և ականանետեր։ Ինչի հետևանքով զոհվել է 20-ամյա զինծառայող Նարեկ Բաղդասարյանը, վիրավորվել էր երկու զինծառայող։