Արման Թաթոյանը և Սիրանուշ Սահակյանը ներկայացնում են սեպտեմբերյան ագրեսիայի նոր մանրամասները (տեսանյութ)

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը և Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը ներկայացնում են իրենց համատեղ զեկույցը՝ նոր ապացույցներով։

Զեկույցը ներառում է 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման մանրամասն վերլուծությունը, որն օբյեկտիվ ապացույցներով ներկայացնում է ադրբեջանական խոշտանգումները, ադրբեջանական թշնամանքի քաղաքականության նոր զարգացումներն ու վտանգները։

Զեկույցում մանրամասն ուսումնասիրվել է Ադրբեջանի իշխանությունների շարունակվող քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ և բացահայտվել են իրական, այդ թվում՝ խորքային մտադրությունները։