Ստեփանակերտում մեկնարկել են դպրոցականների հնգամարտի մրցումները՝ սպարտակիադայի ծրագրով

Այսօր, մայիսի 11-ին,  Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան մարզադաշտում մեկնարկել են սպարտակիադայի ծրագրով նախատեսված հնգամարտի մրցումները:

«Արցախպրես»ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մարզիչ Կարեն Մելքումյանը տեղեկացրել  է, որ մրցումներին մասնակցում է Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջանների և մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 7- 9-րդ դասարանների շուրջ 40 աշակերտ

«Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են հնգական աղջիկներ և տղաներ: Նրանք կմրցեն մի շարք մարզաձևերից՝ գնդակի նետում, ցատկ տեղից, վազք, ձգումներ պտտաձողի վրա և այլն:

Մրցումները կտևեն երկու օր»,-մանրամասնել է  Կ. Մելքումյանը՝ հավելելով, որ հաղթող թիմն այնուհետև մասնակցություն է ունենում Հայաստանի Հանրապետությունում սպարտակիադայի ծրագրով անցկացվող հնգամարտի մրցումների եզրափակիչ փուլին: