Թուլացնելով հայկական Սփյուռքը և իր կապը Մայր Հայաստանի հետ, մեզ ապասփյուռքացնում են

Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ապա նշել․

«1. Նիկոլը վերացրեց Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված Սփյուռքի նախարարությունն ու իրեն սպասարկող, իր «արժեհամակարգին» համապատասխան հանձնակատար նշանակեց:

  1. «Նախկին-ներկա, սև-սպիտակ» քաղաքական տարանջատումները 2018-ից սկսած տարածեցին նաև սփյուռքի վրա:
  2. Հայկական դեսպանատները սկսեցին ոչ թե միավորել սփյուռքն ազգային օրակարգի շուրջ, այլ բզկտել գաղթօջախները՝ Նիկոլի նկատմամբ լոյալության չափանիշով։
  3. Սփյուռքահան մի շարք գործիչների մուտքը Հայաստան արգելեցին։
  4. Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ազգային գերակա օրակարգերը սկսեցին շարունակաբար փոխարինել այլ, քաղաքական նշանակություն չունեցող «հումանիտար-մշակութային» հարցերով։
  5. Փաշինյանը բաց տեքստով սկսեց հակադրել Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքին, մանիպուլացնելով պետություն ունենալ-չունենալու հեռանկարը։
  6. Այս ամենը նաև լեզու դրեց հայ ազգային օրակարգից ցնցումների մեջ ընկնող գործիչների և շրջանակների բերանը՝ Բրայզայի, Չավուշօղլուի և այլոց հայտարարությունները։
  7. 44-օրյա պատերազմի ընթացքում Սփյուռքի կողմից ցուցաբերած հսկայական ֆինանսական աջակցության օգտագործման ոչթափանցիկությունն ու փաստացի յուրացումն իշխանությունների կողմից խոշոր հարված էին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարոյահոգեբանական հարթությանը (Զարեհ Սինանյանի գլխին վերջերս թափված «շան լափը» վկա)։
  8. Սփյուռքի ներսում Նիկոլը վարում է ազգային ներուռը ջլատելու քաղաքականություն՝ հակադրելով ավանդական և նոր սփյուռքերը։

ՀԳ. Դեռևս 2008-ին Սերժ Սարգսյանը բանաձևել էր, որ «Հայաստանը մի պետություն է առանց Սփյուռքի և բոլորովին այլ պետություն` Սփյուռքով»։

Սա հասկանալով փաստում ենք, որ թուլացնելով հայկական Սփյուռքը և իր կապը Մայր Հայաստանի հետ, մեզ ապասփյուռքացնում են։

Ու դա անում են Հայաստանի Հանրապետությանը աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար»։