Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Մոսկվայում  այսօր՝ մայիսի 10-ին մեկնարկել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը Սիրիայի հարցով, գրում է «Իզվեստիա»ն։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարևոր է համարել արտգործնախարարների քառակողմ բանակցությունները:

Նա նաև առաջարկել է հաջորդ նախարարների հանդիպման համար պատրաստել Սիրիայի կարգավորման ճանապարհային քարտեզ։