Տո դու ի՞նչ պիտի ասես, որ լսենք․ միջադեպ՝ Գերմանիայում հայ համայնքի հետ Զարեհ Սինանյանի հանդիպմանը (տեսանյութ)

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ առանց միջադեպի չի անցել։ «Երկիր»- ի խմբագիր Վահե Սարգսյանը հրապարակել է տեսանյութ և գրել․

«Օրն սկսենք բարի լուրով. Սփյուռքում (այս անգամ՝ Գերմանիայում) հերթական անգամ խայտառակվել է Գլենդելից ՀՀ եկած հայտնի խոպանչի ոմն Զարեհ Սինայնանը, ով հարկատուներիս գումարներով զբաղված է Սփյուռքի պառակտմամբ ու ավանդական կառույցների ոչնչացման ողորմելի փորձերով:

Ներկաներից մեկը շատ ճիշտ նշեց՝ տո դու ի՞նչ պիտի ասես, որ լսենք:

Դե, նշված խոպանչուն մնում է մի գործ՝ գործ տալը, այն է՝ ամեն համայնքից հավաքել բոլոր արժանապատիվ սփյուռքահայերի անուններն ու տվյալները, հանձնել իր շեֆին, որպեսզի արագորեն արգելվի այդ մարդկանց մուտքը հայրենիք: Սա է դրա իրական և միակ գործը:

Իսկ մնացածը վայելեք»,- գրել է նա՝ տեղադրելով տեսանյութը։