Արդեն 11 օր է` անգամ Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխվել

«Նոր անցակետ տեղադրելուց հետո մենք երկու անգամ  կատարել ենք տեղաշարժեր։ Մեկը ապրիլի 28-ին է եղել` տեղափոխել ենք 13 բուժառու, մյուսը` ապրիլի 29-ին, այդ օրը տեղափոխել ենք ևս 16 բուժառու»,– «Sputnik Արմենիային» հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Հակարի գետի կամուրջի վրա անցակետ տեղադրելուց հետո որոշակի հստակեցումների և շտկումների կարիք է եղել, այս պահին ԿԽՄԿ-ն կողմերի հետ քննարկումներ  է իրականացում»,-նշել է նա։