Փաշինյանը՝ Մոսկվայում

Հայրենական պատերազմի հաղթանակի 78-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթանակին նվիրված զորահանդեսին մասնակցելուց հետո ոչ պաշտոնական ընթրիք է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Սոցիալական ցանցերում այդ հանդիպումից լուսանկար է տարածվել։

Աղբյուր՝ News.am