Օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան ելույթ կունենա Երևանում

Օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան ելույթ կունենա Երևանում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), ելույթ կունենա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան: Կհնչեն արիաներ հայտնի օպերաներից: Քննադատներն անվանում են «Օպերային դիվա», «Աստվածատուր ձայնով օժտված երգչուհի», որն իր ներդաշնակ և խարիզմատիկ երգեցողությամբ պարզապես կախարդում է հանդիսատեսին։ Անզուգական ձայնի և արտիստիկության շնորհիվ 2022 թ. Ցյուրիխում բեմադրված Վերդիի «Մակբեթ» օպերայում Լեդի Մակբեթի դերում նրա դեբյուտը երաժշտական քննադատները պարզապես «սենսացիա» են անվանել: Լինելով Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան և Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի, նա ելույթներ է ունենում Վերոնայի ֆիլհարմոնիկ, Մադրիդի թագավորական, Ժնևի Մեծ և Բրյուսելի «La Monnaie» թատրոնների, Համբուրգի պետական, Ցյուրիխի, Ֆինլանդիայի ազգային և այլ օպերաների հետ: Վերոնիկա Ջիոևան համագործակցում է նաև այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Թրևոր Պիննոքը, Ինգո Մեցմախերը, Հարթմուտ Հենչենը, Ռոդիոն Շչեդրինը, Սիմոնե Յանգը, Պիտեր Սելլարս, Պակո Ազորին և ուրիշներ։

Նա ուղերձով դիմել է հայ հանդիսատեսին