Ստեղծված իրավիճակում միայն մեկ ելք կա՝ հնարավոր ԲՈԼՈՐ մեթոդներով հասնել դավաճանական ռեժիմի տապալմանը․ Անդրանիկ Հովհաննիսյան

Այսօր Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատեց օրերս իմ կողմից հրապարակած տեղեկատվությունը՝ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների և ԱՄՆ պետքարտուղարի միջև եռակողմյա բանակցային ընթացքի վերաբերյալ։

Ստեղծված իրավիճակում միայն մեկ ելք կա՝ հնարավոր ԲՈԼՈՐ մեթոդներով հասնել դավաճանական ռեժիմի տապալմանը, վերականգնել երկրում սահմանադրական կարգը ու կանգնացնել Արցախի (նաև ՀՀ որոշ տարածքների) հանձնումը թշնամուն։ Ընտրությունը մե՛րն է, հետո խոսքերն ու նույնիսկ արմատական ​​գործողությունները անիմաստ են լինելու։

 

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից