Հայաստանում արձանները կտեղադրվեն Չավուշօղլուի թույլտվությամբ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։

Այս օրերին Վաշինգտոնում ընթանում է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի քննարկման հիմնական առարկան, ըստ ենթադրությունների, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրն» է։ Էդգար Ղազարյանի դիտարկմամբ՝ այդ փաստաթուղթն արդեն նոր ձևակերպում ունի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ։ «Այդ փաստաթղթի անունն այլևս խաղաղության պայմանագիր չէ մեկ պարզ պատճառով․ Փաշինյանն էր ասում, որ պայմանագիրը ստորագրելուց 12 ժամ հետո կարող է պատերազմ լինել, որ փաստաթուղթը չի երաշխավորում խաղաղություն։ Ամերիկան էլ ասում է՝ եթե խաղաղություն չի լինելու, փաստաթուղթն էլ մեզ մոտ է մշակվում, ապա գոնե այլ անվանում տանք»,- ասաց հաղորդման հյուրը։

Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը ադրբեջանական կողմն է մշակում, իրենց ուղարկելուց հետո հայկական կողմն էլ իր առաջարկներն է ուղարկել Բաքու։ Բայց ինչպես Փաշինյանն է ասել՝ ադրբեջանական կողմը գիծ է քաշել իրենց ուղարկած առաջարկների վրա։ Դա մեր «դիվանագիտական հաղթանակն» է։ Եվ այդ դիվանագիտության դրսևորումներից մեկն էլ, ըստ Էդգար Ղազարյանի, Վաշինգտոն ուղարկված մեր պատվիրակության կազմն է։ «Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է, քննարկվող հարցերին որևէ առնչություն չունի և մանդատ չունի նման հանդիպմանը ներկա գտնվելու։ Որևէ լիազորություն չունի Եղիշե Կիրակոսյանը, Ռուբեն Ռուբինյանն էլ, որ ԱԺ փոխնախագահ է, Սահմանադրության խախտմամբ է այնտեղ գտնվում, քանի որ  արտաքին քաղաքականության իրագործման պատասխանատուն կառավարությունն է»,- ասաց հյուրը՝ հավելելով, որ մյուս կողմից էլ Ռուբինյանը պատասխանատու է հայ-թուրքական, և ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների համար, և Վաշինգտոնում նրա ներկայությունը հարցեր է առաջացնում։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում