Ժամը 15:30-ին «Կինոմոսկվայի հրապարակում» սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում ապօրինի անցակետը հանելու պահանջով․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․

«Այսօր ժամը 15:30-ին Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում եմ Թումանյան – Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայի հրապարակ»:

Ես և արցախցի իմ օգնական Օքսանա Բալայանը սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսևորումն է։

Սիրելի՛ հայրենակիցներ, կխնդրեմ ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին։

Լրագրողներին ևս սիրով հրավիրում եմ լուսաբանելու ակցիան»։