Ինչո՞ւ են թիրախավորել Վրաստանի հայ համայնքի նախագահին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Վրաստանի հայ համայնքի նախագահ Արթուր Միրզոյանը։

Արթուր Միրզոյանն անդրադառնալով դիմակավորված անձանց կողմից իրեն ծեծի ենթարկելու դեպքին՝ շեշտեց․ «Ես համոզված եմ, որ այդ ամենը կապված է իմ գործունեության հետ, ավելի կոնկրետ ապրիլի 23-ի և 24-ի միջոցառումների հետ, դա պատվեր էր, որովհետև երկու անձինք, որ հարձակվեցին իմ վրա՝ երրորդը հեռախոս էր հանել և նկարահանում էր այդ ամենը, ենթադրում եմ, որ կարող է թուրքական կամ ադրբեջանական պատվեր լինի, հարձակվողները տեղացի էին, որովհետև պարզ խոսում էին վրացերեն, չեմ բացառում, որ «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներ լինեն»։

Արթուր Միրզոյանն ընդգծեց, որ իրենց կազմակերպությունը միշտ Արցախի և Հայաստանի կողքին է և միշտ պատրաստ են արցախահայության արդար ձայնը բարձրացնել։

Մանրամասները՝ տեսանյութում