Ըստ որոշ տեղեկությունների՝ դե յուրե կփակվի Արցախյան հիմնախնդիրը

Ըստ որոշ տեղեկությունների, Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների առաջին իսկ օրը հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը հաստատել է ՀՀ իշխանությունների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վճռականությունը ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մաս, ինչով դե յուրե կփակվի Արցախյան հիմնախնդիրը։

Իր հերթին, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ Ջեյհուն Բայրամովն հաստատել է, որ Ադրբեջանը կդադարի տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, և չի միջամտի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանում տնտեսական և լոգիստիկ նախագծերին։

Եթե ​​այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապա Վաշինգտոնում հայկական պատվիրակության անդամներից գոնե մեկը թող ուղղակիորեն հայտարարի, որ Հայաստանը ոչ մի դեպքում չի ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս։

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից