Ինչո՞ւ մեզ հետ Թուրքիա չեք գալիս․ Բաբկեն Թունյանը՝ Գեղամ Մանուկյանին

«Վաղը չէ մյուս օրը Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Թուրքիա՝ Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Ապա դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց. «Պատվիրակության անդամ եք նաև դուք։ Դուք հարցնում եք՝ Ռուբեն Ռուբինյանը ինչու է գնում մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին, ես էլ ձեզ հարցնում եմ՝ բա դուք ինչո՞ւ չեք գալիս մեզ հետ Թուրքիա: Գայիք, շատ լավ ամբիոն է, ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք, լիքը խնդիրներ կան, մեզ օգնեիք, որ մենք մեր տեսակետը տանեինք առաջ: Սա ուղիղ վերաբերում է ձեր պարտականություններին: Խնդրում եմ, եթե առիթ կլինի՝ ասեք, թե ինչու մեզ հետ Թուրքիա չեք գալիս, որտեղ գիտեք, որ շատ բարդ կազմակերպություն է, շատ բարդ օրակարգով ու լիքը հարց ունենք լուծելու»:

Հիշեցնենք, որ մինչ այդ Գեղամ Մանուկյանը  հարցրել էր, թե ինչու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը Հայաստանի բանագնացն է Թուրքիայի հետ բանակցությունների, մասնակցում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններին։