Պայմանը մեկն է. նախկին նախագահները պետք է հայտարարեն, որ նրանցից և ոչ մեկն այլևս իշխանության չի հավակնելու

Բոլորն անվերջ հարցնում են. «Ի՞նչ պետք է անել, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք»:

Մենք արդեն հասել ենք այն կետին, որից հետո անիմաստ ամբիցիաների դրսևորումը, նախկին մեղքերի մեջ միմյանց մեղադրելը, մեղավորներ փնտրելը ավելի կխորացնի դժողքի վերածված այս իրավիճակը: Հիմա միայն համախմբումը կփրկի: Առաջարկում եմ նման համատեղ կոչով հանդես գան ՀՀ երեք նախագահներն ու Վեհափառը: Հենց այս միավորումը միայն կարող է համախմբել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր առողջ ուժերին: Պայմանը մեկն է. նախկին նախագահները պետք է հայտարարեն, որ նրանցից և ոչ մեկն այլևս իշխանության չի հավակնելու: Թերևս այդ կազմը կարող է լինել հաջորդ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ թիվ մեկ խորհրդակցական մարմինը… ոչ ավելին:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից