ՌԴ-ի Լենինգրադի մարզում պայթեցրել են էլեկտրահաղորդման գծի հենասյունը

ՌԴ-ի Լենինգրադի մարզում պայթեցրել են էլեկտրահաղորդման գծի հենասյունը: գրում է «ՌԻԱ Նովոստնին»՝  https://ria.ru/20230501/podryv-1868932259.html, Հղում անելով նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի թելեգրամյան գրառմանը։

«Մայիսի 1-ին ժամը 00:01-ին Գատչինսկի շրջանի Սուսանինսկի բնակավայրի տարածքում պայթեցվել է էլեկտրահաղորդման գծի սյուն, երկրորդի վրա հայտնաբերվել է անհայտ առարկա, ենթադրաբար պայթուցիկ սարք»,-գրել է նա։

Ինչպես պարզաբանել է Դրոզդենկոն, հարձակվողներին չի հաջողվել խափանել բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների էլեկտրամատակարարումը։