Թափկարակոյունլու գյուղը երբեք չի եղել հայկական ուժերի հսկողության տակ․ Արթուր Գրիգորյանը՝ Բաքվում Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպաններին

Լրագրող Արթուր Գրիգորյանը անդրադառնալով  նախօրեին ականի վրա երեք ադրբեջանցու պայթելու դեպքով թշնամական երկրի կեղծ մեղադրանքներին՝ գրել է․

«Բաքվում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին փոխանցելու ակնկալիքով, ականային պայթյունից հետո ադրբեջանցիներին ցավակցելու առնչությամբ․

Բարեկամ երկրների հարգարժան դիվանագետներ,

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ Թափկարակոյունլու գյուղը երբեք չի եղել հայկական ուժերի հսկողության տակ։ Բնակիչները այնտեղ կարող էին պայթել բացառապես Ադրբեջանի տեղադրած ականների վրա։ Այդ ուղղությունից Բաքուն 2 անգամ պատերազմ է սանձազերծել 2016 և 2020 թթ., և երկու դեպքում էլ գրոհայիններից ոչ մեկը չի պայթել ականի վրա։

Ակնհայտորեն, գյուղի բնակիչները փորձել են մտնել Արցախի օկուպացված տարածք, ինչի հետևանքով էլ գրանցվել է միջադեպը։ Դա կանխել այսօր կարող էին միայն ադրբեջանցի զինվորականները։

U.S. Embassy Yerevan»։