Սևաստոպոլում ԱԹՍ-ի հարվածից հրդեհվել է վառելիքի պահեստը

Խոշոր հրդեհ է բռնկվել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում՝ Կազակական ծոցի շրջանում։ Քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը նշել է, որ վառվել է վառելիքի խոշոր պահեստ, ենթադրաբար`անօդաչու թռչող սարքի հարվածից: Գրում է sevastopol.su

Հրդեհը մարելու համար աշխատում է հրշեջ-փրկարարական 18 մարտական հաշվարկ և շուրջ 60 փրկարար: Ավելի ուշ ներգրավել են նաև հրշեջ գնացք։

Տեղում այժմ աշխատում են Սևաստոպոլի ԱԻՆ գլխավոր վարչության պետ Ալեքսեյ Ռոխլինը, դատախազությունը և ՆԳՆ-ը: