Հենց նոր քաղաքացու են ձերբակալել՝ վարչապետի աթոռը զբաղեցնողին փողոցում դեմ առ դեմ «նիկոլ-դավաճան» կոչելու համար

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․

«Հենց նոր մի քաղաքացի ինձ լուր տվեց, որ իր ծանոթ մեկ այլ քաղաքացու՝ երիտասարդ տղամարդու, ձերբակալել են վարչապետի աթոռը զբաղեցնողին փողոցում դեմ առ դեմ «նիկոլ-դավաճան» կոչելու համար։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 21:00-ի մոտակայքում՝ ենթադրաբար Սայաթ-Նովայի փողոցում։

Ով լուր ունի, թե ուր են տարել քաղաքացուն, խնդրում եմ ինձ տեղեկացնել։ Իրավունք չունենք մենակ թողնել նման քաղաքացիներին»։