Փաշինյանի և Ալիևի դիրքորոշումներն Արցախի հարցում նույնական են (տեսանյութ)
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է։
Ապրիլի 20-ին Ազգային ժողովի դահլիճում «Պատիվ ունեմ» խմբակցության կին պատգամավորի հանդեպ բռնության և անվտանգության աշխատակիցների կողմից ակնհայտ ապօրինությունների մասին խոսելիս Էդուարդ Շարմազանովը այն որակեց որպես վախի դրսևորում․ «Ինչ էր անում Թագուհի Թովմասյանը, քաղաքական ակցիա էր անում, սա ցույց տվեց իրենց վախկոտությունը, վախկոտ իշխանությունը, վախկոտ, կլյաուզնիկ իշխանությունը, ի՞նչ եք ուզում»,- հավելեց բանախոսը։
Էդուարդ Շարմազանովը հերթական անգամ մանրակրկիտ ներկայացրեց Արցախի խնդրի և բանակցային գործընթացի՝ նախկինում կատարված քայլերը և միջազգային հանրության կողմից արձանագրված արդյունքները, որի համաձայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Արցախի կարգավիճակի հարցը հայկական կողմի համար եղել են մշտապես կարմիր գիծ, որին հավատարիմ բանակցվել է մինչ 2018-ը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թ․ կառավարության կատարողականի ելույթին և նիկոլականները ելույթներին, դրանք մի բանի մասին էին, որ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև կարծիքներն ու դիրքորոշումները նույնական են․ «Էսպես չի մնալու, պատմության դատավճիռները շատ դաժան են լինում, և պատմությունը սրանց դատավճիռը կայացնելու է, իսկ հայոց պատմությունը սրանց դատավճիռը կայացրել է որպես դավաճան»,- հավելեց Շարմազանովը։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում