Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցին դեռ չի հայտնաբերվել

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականին գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ը ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են։

Ադրբեջանական ՊՆ-ը, հայտարարել էր երկու ադրբեջանցի զինծառայողների անհետ կորելու մասին։ Նշվում էր, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Հիշեցնենք նաև, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում։ Հենց նա էլ հաստատել էր, որ իր եղել է ևս մեկ զինծառայող։