ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հնարավորություն չեն տեսնում. Բլինքեն

ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորություն չեն տեսնում, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Funke մեդիախմբին տված հարցազրույցում:

«Ոմանց համար հրադադարի գաղափարը կարող է գայթակղիչ թվալ, և ես դա հասկանում եմ, բայց եթե դա հավասարազոր է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զգալի տարածքի գրավումը փաստացի օրինականացնելուն, դա չի լինի արդար և կայուն խաղաղություն», – ասել է նա:

Բլինկենը նաև մտավախություն է հայտնել, որ Մոսկվան, իբր, կարող է օգտագործել հրադադարը իր զորքերը վերախմբավորելու և որոշ ժամանակ անց հարձակողական գործողություններ իրականացնելու համար: