Աբդոլահիանը մանրամասներ է ներկայացրել Պեկինում ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպումից

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մանրամասներ է ներկայացրել Պեկինում իր և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպման վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարարը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Թեհրանն ու Փարիզն ընդհանուր դիրքորոշում ունեն, որ անհրաժեշտ է շարունակել փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկումները գոյություն ունեցող մարտահրավերները հաղթահարելու համար

Աբդոլահիանը քննադատել է Ֆրանսիային 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ «Ես նաև ընդգծել եմ, որ ֆրանսիացի ցուցարարների իրավունքները պետք է պաշտպանվեն»,- գրել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։