Հայկական ներդրումային հիմնադրամը դարձել է Մոսկվայի ամենախոշոր առևտրի կենտրոնի սեփականատերը

Balchug Capital հայկական ներդրումային հիմնադրամը դարձել է  Մոսկվայի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկի՝ «Մետրոպոլիսի» սեփականատերը։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-երը։ Առևտրի կենտրոնի մակերեսը 205 հազար քմ է, այն գտնվում է Լենինգրադյան մայրուղու հարևանությամբ։

Գործարքի մասին հավաստել է նաև IBC Real Estate ընկերությունը, որը եղել է գործարքի խորհրդական։ Գործարքի չափը Balchug Capital-ը հրաժարվել է նշել՝ հայտնելով, որ գինը եղել է գրավիչ։

Balchug Capital-ը զարգացող շուկաների առաջատար ներդրումային մենեջեր է։ Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին Դավիթ Ամարյանի կողմից, ով գլխավոր գործադիր տնօրենն է և վերահսկում է բոլոր ներդրումային գործունեությունը: